Կարևոր իրադարձություններ

Հայաստանն ունի ժողովրդավար լինելու երկրորդ շանսը. Վ. Օսկանյանի հարցազրույցը`France24 հեռուստաալիքին (տեսանյութ)

03 Մայիս, 2018 17:22
Հայաստանն ունի ժողովրդավար լինելու երկրորդ շանսը. Վ. Օսկանյանի հարցազրույցը`France24 հեռուստաալիքին (տեսանյութ)

ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը հարցազրույց է տվել France24  հեռուստաալիքին՝ խոսելով Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունների մասին:

«Իշխող Հանրապետական կուսակցությունը գիտակցեց, որ հաջորդ շաբաթ պետք է քվեարկի ժողովրդի առաջադրած թեկնածուի օգտին, եւ այդ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: Ես կարծում եմ՝ դա լավ նորություն է, բայց թույլ տվեք ասել, թե որն է իշխող կուսակցության ռազմավարությունը, նրանք տեսնում են հանրության արձագանքը, նրանք տեսնում են, թե ինչ են նրանք անում: Այն, ինչ մենք տեսանք երեքշաբթի, ապացուցեց, որ Հայաստանն ունի ժողովրդավար լինելու երկրորդ շանսը: Տեսանք, որ ողջ երկիրն է պատրաստ սատարելու Նիկոլ Փաշինյանին: Այդ գեղեցիկ, խաղաղ հեղափոխությունը հաղթեց»,- ֆրանսիական հեռուստաալիքի հետ զրույցում ասել է Օսկանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին