Կարևոր իրադարձություններ

ՀՀ գլխավոր դատախազը կորոշի ինչպես վարվել Լևոն Զուրաբյանի հետ. «Ժողովուրդ»

15 Հոկտեմբեր, 2015 08:54
 ՀՀ գլխավոր դատախազը կորոշի ինչպես վարվել Լևոն Զուրաբյանի հետ. «Ժողովուրդ»

Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը հանձնարարել է հետաքննել ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի այն հայտարարությունը, ըստ որի՝ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Վենետիկի հանձնաժողովին կաշառել է, եւ իրենք ունեն ապացույցներ: Նախօրեին հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Զուրաբյանին գրություն է ուղարկել՝ առաջարկելով իրենց ներկայացնել փաստեր: Ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հրաժարվել էր որեւէ փաստ տրամադրել՝ ներկայացնելով տասնյակ աղմկահարույց չբացահայտված գործերի օրինակներ` որպես անվստահության առհավատչյա:

«Ժողովուրդ»-ը ՀՀ ոստիկանությունից փորձեց պարզել, թե ստեղծված իրավիճակում ի՞նչ քայլեր է անելու: Ոստիկանությունից հայտնեցին, որ. «Զուրաբյանին երկրորդ գրությունն է ուղարկվել, որով նրան հրավիրել են իրենց մոտ՝ բացատրություն տալու»: Մեր տեղեկություններով՝ վաղը արդեն պարզ կլինի՝ եթե Զուրաբյանը կրկին չներկայանա,  ՀՀ գլխավոր դատախազը կորոշի ինչպես վարվել»: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին