Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ-ները դարձել են իրավական և ժողովրդավարական Հայաստանի առաջընթացի կարևոր բաղադրիչը. Տարոն Մարգարյան

03 Մայիս, 2018 16:33
ԶԼՄ-ները դարձել են իրավական և ժողովրդավարական Հայաստանի առաջընթացի կարևոր բաղադրիչը. Տարոն Մարգարյան

Զանգվածային լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,

շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ: 

Արդեն 25 տարի է, ինչ Միավորված ազգերի կազմակերպության կողմից մայիսի 3-ը հռչակված է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր, ինչն իր հերթին վերահաստատում է ազատ խոսքի, ազատ մամուլի անհրաժեշտությունն ու լրագրողական աշխատանքի կարևորությունը: Մեր անկախ պետականության ստեղծմանը նախորդած ու դրան հաջորդող ժամանակահատվածում մենք բազմիցս համոզվել ենք, որ ազատ մամուլի առկայությունն էական դերակատարում ունի մեր պետության կայացման ու զարգացման գործում: Եվ այսօր կարող ենք վստահաբար արձանագրել, որ զանգվածային լրատվության միջոցները դարձել են իրավական և ժողովրդավարական Հայաստանի առաջընթացի կարևոր բաղադրիչը: 
Հարգելի՛ լրագրողներ,
հավատարիմ մնալով խոսքի ազատության և ժողովրդավարության սկզբունքներին, դուք այսօր շարունակում եք իրականացնել կարևոր առաքելություն՝ ձեր նպաստը բերելով մեր երկրի կայուն ու շարունակական զարգացմանը: Մեկ անգամ ևս շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` մաղթում եմ ձեզ մնալ միշտ անաչառ՝ գրանցելով նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ պատասխանատու ձեր աշխատանքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին