Կարևոր իրադարձություններ

Լիտվան վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

03 Մայիս, 2018 15:47
Լիտվան վավերացրեց Հայաստան-ԵՄ համաձայնագիրը

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը տեղեկացնում է, որ Լիտվան վավերացրել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը: 

«Հենց նոր Լիտվայի օրենսդիր մարմինը՝ Սեյմասը, 81 կողմ, 0 դեմ հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ հաստատեց Հայաստանի Հանրապետություն-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ)։ Հուսանք, որ շատ մոտ ապագայում Լիտվան վերջնականապես այն կվավերացնի»,- սոցցանցի իր էջում գրել է դեսպանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին