Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Կարեն Կարապետյանի շնորհավորանքը՝ ԶԼՄ-երի աշխատակիցներին

03 Մայիս, 2018 14:45
Հեղինակ՝ Կարեն Կարապետյան
Կարեն Կարապետյանի շնորհավորանքը՝ ԶԼՄ-երի աշխատակիցներին
Հարգելի՛ զանգվածային լրատվական միջոցների աշխատակիցներ, լրագրողներ,

Շնորհավորում եմ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և մաղթում, որ ձեր միտքն ու գրիչը մշտապես ուղղված լինեն Հայաստանի հզորացմանը։

Մենք բոլորս պարտավոր ենք ամեն մեկս մեր տեղում անել հնարավոր ամեն ինչ՝ մեր երկիրն ավելի լավը, ավելի ուժեղ դարձնելու գործում, և այս պրոցեսում դուք շատ մեծ առաքելություն ունեք:

Դուք եք այն ուժը, որը պարտականություն ունի ոչ միայն հասարակությանը հուզող հարցերը և խնդիրները բարձրաձայնելու, այլ նաև հայրենասեր և իր երկրի ապագայի համար անհանգիստ քաղաքացու կերպարի ձևավորման գործում, քանի որ ի վերջո ամեն ինչի հիմքում կայծն աչքերում մարդն է:

Քաղաքական ուժերի, իշխանության և ընդդիմության, քաղաքացիական հասարակության հետ մեկտեղ դուք էլ եք պատասխանատու մեր երկրում ավելի հանդուրժող միջավայր ձևավորելու հարցում՝ մի միջավայր, որտեղ մենք կլսենք և կընկալենք դիմացինի կարծիքը, անգամ եթե համաձայն չենք դրա հետ, ավելի բարի կլինենք, իրար ավելի սիրով և հարգանքով կվերաբերվենք: Նման հանդուրժող միջավայր ձևավորելը բոլորիս պարտքն է:

Կրկին շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ և բոլորիդ գարնանային լավ տրամադրություն մաղթում:
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին