Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» ՔԿՀ աշխատակցի բջջայինի լիցքավորիչի միջից հայտնաբերվել է 4 կտոր կոշտ զանգված`յուրաքանչյուրը 0.4 գրամ քաշով

03 Մայիս, 2018 13:58
«Վանաձոր» ՔԿՀ աշխատակցի բջջայինի լիցքավորիչի միջից հայտնաբերվել է 4 կտոր կոշտ զանգված`յուրաքանչյուրը 0.4 գրամ քաշով

Մայիսի 3-ին` ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, անձնական զննության են ենթարկել անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Կ. Ն.-ին: Վերջինիս բջջային հեռախոսի լիցքավորիչի միջից հայտնաբերել և առգրավել են անձեռոցիկով փաթեթավորված 4 կտոր մուգ շագանակագույն կոշտ զանգված՝ յուրաքանչյուրը 0.4 գրամ քաշով: Ըստ բանավոր հայտարարության՝ վերոնշյալ զանգվածը պատրաստվում էր փոխանցել կալանավորված անձ Գ. Բ.-ին:
Այս մասին  տեղեկացնում են ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: 
Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության,   նախապատրաստվում են նյութեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին