Կարևոր իրադարձություններ

Երևանի Տարոնցու փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

03 Մայիս, 2018 13:15
Երևանի Տարոնցու փողոցի  բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել

Մայիսի 3-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սողոմոն Տարոնցու փողոցի թիվ 24 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Է. Հ.-ի (ծնված 1954 թ.) դին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին