Կարևոր իրադարձություններ

Արարատ Միրզոյանը վստահ է` Նիկոլ Փաշինյանը լինելու է վարչապետ

03 Մայիս, 2018 12:00
Արարատ Միրզոյանը վստահ է` Նիկոլ Փաշինյանը լինելու է վարչապետ

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում  «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ որևէ պաշտոնի սակարկություն, առևտուր «Ծառուկյան» դաշինքի և «Հայ Յեղափոխական Դաշնակցության» հետ չի եղել, չկա:
«Որևէ պաշտոնի քննարկում, սակարկություն չի եղել մինչ այս պահը, չկա այս պահին, և ես կարծում եմ՝ սազական չէ այն զարթոնքին, որը հիմա կա Հայաստանում»,-շեշտեց նա։

Արարատ Միրզոյանը վստահ է, որ ցանկացած սցենարի դեպքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը լինելու է վարչապետ։ Միրզոյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին պաշտոնապես վարչապետ առաջադրելու համար անհրաժեշտ ստորագրությունները կան․35 պատգամավոր ձևաթուղթը ստորագրել է։

Նա ընդգծեց, որ անկախ նրանից, թե ինչ կուսակցական պատկանելություն կունենան, ազնիվ և պրոֆեսիոնալ կադրերը մնալու են։


 

 

Լրահոս

Դիտել ավելին