Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու գործընթացը սկսվել է. Արարատ Միրզոյան

03 Մայիս, 2018 11:38
Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու գործընթացը սկսվել է. Արարատ Միրզոյան

«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու գործընթացը սկսվել է: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:

Հիշեցնենք, որ այս փուլում վարչապետի պաշտոնում առաջադրվելու համար Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է պատգամավորների թվի 1/3-րդի ստորագրությունները:

Ա. Միրզոյանը չասաց, թե կոնկրետ քանի ստորագրություն է հավաքվել, սակայն շեշտեց, որ այդ ստորագրությունների թիվը «կայծակնային արագությամբ» աճում է:
Հարցին՝ այսօր Նիկոլ Փաշինյանը և ՀՀԿ անդամները հանդիպե՞լ են, «Ելք» խմբակցության պատգամավորը պատասխանեց, որ դեռևս նման հանդիպում չի նախատեսվում:
 

Լրահոս

Դիտել ավելին