Կարևոր իրադարձություններ

Գավառում վիճաբանությունն ավարտվել է 2 երիտասարդի դանակահարությամբ

03 Մայիս, 2018 10:26
Գավառում վիճաբանությունն ավարտվել է 2 երիտասարդի դանակահարությամբ

Երեկ՝ մայիսի 2-ին, ժամը 14:00-ի սահմաններում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:  Գավառ քաղաքի թիվ 9 դպրոցի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, ինչի հետևանքով Գավառի բժշկական կենտրոն են տեղափոխվել Գավառ քաղաքի բնակիչներ, 19-ամյա Դավիթ Ղարաբաղցյանն ու 20-ամյա Տարոն Հովհաննիսյանը:

Բժիշկների  շնորհիվ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին