Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

03 Մայիս, 2018 10:16
ԱՄՆ-ում  ռազմական ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր

ԱՄՆ Ջորջիա նահանգում 9 ուղևոր տեղափոխող С-130 ռազմական ինքնաթիռ է կործանվել: Բոլորը զոհվել են, հաղորդում է WSAV-TV-ն։

«Որքանով մեզ է հայտնի՝ ողջ մնացածներ չկան»,-հայտնել է Էֆինգհեմ շրջանի ոստիկանության ներկայացուցիչ Ջինա Բիլբոն։ Նշվում է, որ օդանավն ընկել է մայրուղու վրա:

Հայտնի է, որ ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ Ազգային գվարդիայի՝ Պուտերտո Ռիկոյի 156-րդ օդային ստորաբաժանմանը։

 






 

Լրահոս

Դիտել ավելին