Կարևոր իրադարձություններ

Կոտայքում ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ջրատարում

03 Մայիս, 2018 10:08
Կոտայքում ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ջրատարում

Մայիսի 3-ին, ժամը 00:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղի վերջնամասում՝ բենզալցակայանի մոտակայքում, ավտոմեքենան կողաշրջվել է և հայտնվել ջրատարում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ն. Հ., 1976 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել ջրատարում. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան:

 

 

Լրահոս

Դիտել ավելին