Կարևոր իրադարձություններ

Գեներալը 28 միլիոնը հանձնել է որպես փոխառություն, արդյունքում՝ կինն իրենից ավելի հարուստ է ներկայանում. «Փաստ»

03 Մայիս, 2018 08:51
Գեներալը 28 միլիոնը հանձնել է որպես փոխառություն, արդյունքում՝ կինն իրենից ավելի հարուստ է ներկայանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ Կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետ Հրաչյա Հարությունյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ 2017 թ. տարեկան հայտարարագիրը:

Պաշտոնյայի փոխառությունները կազմել են 26 միլիոն 805 հազար դրամ: Դրամական միջոցներն էլ հետևյալ պատկերն են ունեցել՝ տարեսկզբին ունեցել է 50 հազար ամերիկյան դոլար ու 26 միլիոն 805 հազար դրամ, իսկ տարեվերջին՝ միայն դոլար: Ըստ էության, դրամով արտահայտված գումարն է հենց ուղղվել փոխառություններին:

Տարեկան եկամուտները կազմել են 9 միլիոն 107 հազար դրամ, որից 9 միլիոն 102 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 հազար դրամը՝ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս:

Կինը՝ Լաուրա Հարությունյանն էլ, հայտարարագրել է 35 միլիոն դրամ ու 100 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին