Կարևոր իրադարձություններ

Facebook-ն սկսել է ԶԼՄ-ները դասակարգել ըստ վստահելիության վարկանիշի

02 Մայիս, 2018 23:22
Facebook-ն սկսել է ԶԼՄ-ները դասակարգել ըստ վստահելիության վարկանիշի

Facebook սոցցանցի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սկսել է գործարկել այն համակարգը, որը լրատվական գործակալությունները դասակարգում է ըստ վստահելիության աստիճանի, որի համաձայն էլ կասեցնում կամ ցուցադրում է դրանց բովանդակությունը: Ինչպես հաղորդում է BuzzFeed-ը, Ցուկերբերգը նշել է, որ իրենք տեղեկություններ են հավաքել, թե ինչպես են սպառողներն ընկալում տարատեսակ լրատվամիջոցները և վստահում են դրանց, թե ոչ:

Նշվում է, որ Ցուկերբերգը ծրագրավորողների հետ ամենամյա համաժողովից հետո հանդիպում է իրականացրել մի շարք ԶԼՄ-ների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են New York Times, CNN, Wall Street Journal, NBC, Daily Beast, Economist, HuffPost, Insider, Atlantic, New York Post և այլ թերթերի ներկայացուցիչներ: 

 

Լրահոս

Դիտել ավելին