Կարևոր իրադարձություններ

104-ամյա ավստրալացի գիտնականը մեկնում է Շվեյցարիա՝ կյանքին վերջ դնելու համար

02 Մայիս, 2018 23:00
104-ամյա ավստրալացի գիտնականը մեկնում է Շվեյցարիա՝ կյանքին վերջ դնելու համար

104-ամյա ավստրալացի գիտնականը չորեքշաբթի թռչելու է Եվրոպա՝ կյանքին վերջ տալու համար՝ նշելով, որ «խորապես ափսոսում է» մինչ այդ պատկառելի տարիքն ապրելու համար:

Ինչպես հաղորդում է CNN-ը, բուսաբան և բնապահպան Դևիդ Գուդալը ուղևորվում է շվեյցարական Բազելի Life Circle հիվանդանոց: Ուղևորության ընթացքում նրան ուղեկցելու է էֆթանազիայի կողմնակից Exit International կազմակերպության բուժքույրը:

Խոսելով իր 104-ամյակին պահած երազանքի մասին՝ գիտնականն ասել է, որ եթե ծննդյան ցանկություն ունի, ապա դա մահանալն է: «Ո՛չ, ես երջանիկ չեմ, ես ցանկանում եմ մահանալ… Դա մասամբ տխուր չէ, տխուրն այն է, որ մարդ զերծ է մնում մահանալուց»,- ասել է ավստրալացի գիտնականը: 

 

Լրահոս

Դիտել ավելին