Կարևոր իրադարձություններ

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների մայիսի 1-ի ամփոփագիրը

02 Մայիս, 2018 22:46
ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների մայիսի 1-ի ամփոփագիրը

ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է ՃՏՊ-ների մայիսի 1-ի ամփոփագիրը։

«Մայիսի 1-ին, ժամը 12.00-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 49-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մայիսի 1-ին, ժամը 1.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում իրար են բախվել «Օպել» մակնիշի երկու ավտոմեքենա:
Ավտոմեքենաներից մեկի 2 ուղևորները և ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մայիսի 1-ին, ժամը 19.30-ին, «ԳԱԶ 33104» մակնիշի ավտոմեքենան Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի դիմաց բախվել է 19-ամյա հեծանվորդի:
Հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մայիսի 1-ին, ժամը 14.45-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Արմավիր-Գյումրի ճանապարհի 47-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել:
Վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մայիսի 2-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Զ.Շհոյան փողոցի թիվ 195/1 տան դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2107» և «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2108»-ի վարորդը, «ՎԱԶ-2107»-ի 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մայիսի 1-ին, ժամը 1.40-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Դարանի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն:

Մայիսի 1-ին, ժամը 20.25-ի սահմաններում, 27-ամյա տղամարդը, ալկոհոլ օգտագործած վիճակում, վարելով «ՎԱԶ-21102» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 170.7-րդ կմ-ի հատվածում բախվել է հանդիպակաց մոտեցող «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենային:
«Ինֆինիտի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: 
Կատարվում է քննություն»:

 
 

Լրահոս

Դիտել ավելին