Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանն ու Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

02 Մայիս, 2018 21:39
Արմեն Սարգսյանն ու Ֆեդերիկա Մոգերինին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:Տիկին Մոգերինին վերահաստատել է Եվրամիության աջակցությունը բարեկեցիկ և ժողովրդավարական հասարակություն կառուցելու Հայաստանի ջանքերին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Կողմերը կարեւորել են խնդրի հանգուցալուծումը կառուցողական երկխոսության միջոցով՝ բացառապես Սահմանադրության եւ օրենքների շրջանակում:

 

Լրահոս

Դիտել ավելին