Կարևոր իրադարձություններ

Թրամփի բժիշկը բացահայտել է, որ 2016-ին հենց Թրամփն է թելադրել իր «հիանալի» առողջությունը գովերգող նամակը

02 Մայիս, 2018 20:58
Թրամփի բժիշկը բացահայտել է, որ 2016-ին հենց Թրամփն է թելադրել իր «հիանալի» առողջությունը գովերգող նամակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բժշկի նամակը վերջինիս «զարմանալիորեն հիանալի» առողջության մասին գրված չի եղել Հանրապետական կուսակցության բժշկի կողմից:

Ինչպես նշում է The Independent-ը՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին, բժիշկ Հարոլդ Բորնստեյնը, ով Թրամփի բժիշկն է եղել 35 տարի, նախքան նրա Սպիտակ տուն մտնելը, հայտնել է, որ իր միլիարդատեր հիվանդն իրականում 2015 թվականի դեկտեմբերին ինքն է թելադրել ամբողջ նամակը, որից հետո այն ներկայացվել է մամուլին:  

Ըստ նամակի՝ Թրամփը երբևէ ընտրված ամենաառողջ նախագահն էր լինելու:

«Նա է թելադրել ամբողջ նամակը: Ես չեմ գրել այն: Ես ուղղակի արել եմ այն, ինչ պետք է անեի հեռանալիս», - ասել է բժիշկը:

 

Լրահոս

Դիտել ավելին