Կարևոր իրադարձություններ

Թան էլ չէ, փռթած մածուն Ձեզ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետականներին

02 Մայիս, 2018 20:23
Թան էլ չէ, փռթած մածուն Ձեզ․ Նիկոլ Փաշինյանը՝ Հանրապետականներին

Հանրապետության հրապարակում շարունակվում է Իմ քայլը նախաձեռնության հանրահավաքը։ 

Ելույթ ունեցավ վարչապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը․ «Այն ինչ երեկ տեղի ունեցավ ԱԺ-ում ՀՀԿ կուսակցության պահվածքն ուներ երեք հիմնական նպատակ․ 

1․ Նրանք հույս ունեին, որ հարց ու պատասխանի ընթացքում չգիտեմ ինչ է տեղի ունենալու,  որ ժողովուրդը փոխելու է իր տեսակետն իմ մասին, էս շարժման մասին 

2․ Նրանք հույս ունեին, որ իրենց պահվածքով կջաղյնացնեն ժողովրդին, և սադրանքներ կկազմակերպեն, բայց դ նույնպես չաշխատեց

3․ Նրանք հույս ունեին, որ իրենք դեմ են քվեարկում, և ժողովուրդը դրանից կհուսահատվի, և հանարահաքի ու ակցիաների մասնակիցների  թիվը կպակասի՝ Թան էլ չէ, փռթած մածուն Ձեզ։  Եվ այն ինչ տեղի ունեցավ այսօր, աննախադեպ էր, մեր շարժման համար ՀՀ-ում և Երևան քաղաքում չի եղել ոչ մի բաց ճանապարհ։ Հանրապետության տարբեր մարզերից զանգում էին գյուղապետերն ու ասում, որ 8։15 ճանապարհները փակել են, բայց ամենաարտասովորը, որ Թումանյան փողոցի խաչմերուկը փակել էին չինացի զբոսաշրջիկները։ Սա աննախադեպ ծավալ է։ 

 

Լրահոս

Դիտել ավելին