Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն կսատարի ընդդիմության թեկնածուին. Վահրամ Բաղդասարյան

02 Մայիս, 2018 19:08
ՀՀԿ-ն կսատարի ընդդիմության թեկնածուին. Վահրամ Բաղդասարյան

Րոպեներ առաջ ավարտվեց Հանրապետական խմբակցության նիստը, և խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրություններում ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրելու։ 

Հանրապետականը սատարելու է 1/3-րդի կողմից, խմբակցությունների կողմից առաջադրցված թեկնածուին։ Թեպետ, Բաղդասարյանը թեկնածուի անունը չնշեց, հավելելով, որ իրենց համար էական չէ, թե ով կլինի,  1/3-րդ-ի կողմից առաջադրված թեկնածուին իրենք սատարելու են։  Մայիսի 8-ին Հայաստանը կունենա նոր վարչապետ։ 

Հիշեցնենք, որ Ծառուկյան խմբակցությունը ևս սատարելու է վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին