Կարևոր իրադարձություններ

Գյումրու «Գործարար» կուսակցությունը միացել է բողոքի շարժմանը

02 Մայիս, 2018 17:49
Գյումրու «Գործարար» կուսակցությունը միացել է բողոքի շարժմանը

«Գործարար» կուսակցությունը միացել է համաժողովրդական շարժմանը: Այս մասին հանրահավաքի ժամանակ հայտարարել է կուսակցության նախագահ Գեղամ Բաղդասարյանը:

«Մենք կենտրոնամետ ուժ ենք եւ այս իրադարձություններին հետեւում ենք առաջին օրվանից: Փողոց դուրս գալու որոշումը կայացվեց երեկ, ԱԺ արտահերթ նիստից հետո, երբ ՀՀԿ-ն դեմ քվեարկեց ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Մենք երեկվա ԱԺ իրադարձություններից հետո հասկացանք, որ հանրապետականը չի ուզում հասկանալ ժողովրդին: Հենց դրա համար էլ մեր կուսակցությունը, իր բոլոր անդամներով այսօր հրապարակում է: Եթե 7 օր հետո էլ պետք է կողմ չքվեարկեն ժողովրդի թեկնածուին, ապա պետք է ազնիվ լինեն այսօր եւ հենց այսօր էլ ասեն, որ 7 օր հետո էլ իրենց որոշումը չեն փոխպելու եւ հենց այսօր հայտարարեն արտահերթ ընտրություններ: Մեր կառավարությունը պետք է րոպե առաջ լուծի այս ահագնացող խնդիրը»,-ասել է «Գործարար» կուսակցության նախագահը:  

 

 

Լրահոս

Դիտել ավելին