Կարևոր իրադարձություններ

Հայտնի հայ երգչուհի Ռոզի Արմենը կգա Հայաստան՝ միանալու ժողովրդին. Վալերի Սահարյան

02 Մայիս, 2018 17:32
Հայտնի հայ երգչուհի Ռոզի Արմենը կգա Հայաստան՝ միանալու ժողովրդին. Վալերի Սահարյան

Հայտնի հայ երգչուհի Ռոզի Արմենը պատրաստվում է գալ Հայաստան՝ միանալու #ԻմՔայլը շարժմանը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Արմենիա պրոդակշն» պրոդյուսերական կենտրոնի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, պրոդյուսեր Վալերի Սահարյանը:

«Ուրախ եմ տեղեկացնելու, որ այսօր կապնվեցի ֆրանսահայ հայտնի երգչուհի, լեգենդար Ռոզի Արմենի հետ, ով հայտնեց, որ առաջին իսկ օրվանից ուշի ուշով հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նա իր լիարժեք աջակցությունն է հայտնում արդեն համահայկական դարձած այս պայքարին, ինչի նպատակով երկու օրից կլինի Հայաստանում եւ կմիանա մեզ բոլորիս։ Հուսով եմ՝ նա հնարավորություն կունենա հանդես գալ Հանրապետության հրապարակում եւ դիմել ժողովրդին»,- Վալերի Սահարյանը եւ հրապարակել երգչուհու լուսանկարը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին