Կարևոր իրադարձություններ

Շնորհակալություն, Նիկոլ. Վահե Տեր-Մինասյան

02 Մայիս, 2018 17:13
Շնորհակալություն, Նիկոլ. Վահե Տեր-Մինասյան

Ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Շնորհակալություն Նիկոլ!!!! Շնորհակալություն յուրաքանչյուրիս մեջ ստրուկին, հուսահատվածին, գրին քարտի կամ ռուսական քաղաքացիության մասին երազողին սպանելու համար։ Շնորհակալություն ժողովրդի հաղթանակի համար!!! Դե իսկ ՀՀԿ-ն այսօր երկարատև (մոտ 10 տարվա) ծանրագույն հիվանդությունից հետո ինքնասպանություն գործեց....

Հա բայց մի քանի բոց էսօրվա նիստից կհիշեմ - օրինակ հանրապետականներն անսպասելի այսօր իմացել էին, որ առողջապահական համակարգում կա պետական պատվերի անհամաչափ ու անազնիվ բաժանում, որ ինչ-որ ուժեր ստորաբար կրճատել են առողջապահության բյուջեն... բայց ոչինչ ոմանք էսօր գլուխ էին գովում, որ անգամ համարձակություն են ունեցել փողոց դուրս գալ... բա էլ հերոսը ոնց է լինում??? Բայց նրանց բոլորին մենք շատ շուտով կմոռանանք, կհիշենք մեր հեղափոխությունը, մեր հաղթանակն ու մեր Նիկոլին. Շնորհակալություն Նիկոլ!!!

 

 

Լրահոս

Դիտել ավելին