Կարևոր իրադարձություններ

Արմավիրցիները շրջափակել են մարզպետարանը՝ մարզպետից պահաջելով հրաժարական տալ, կամ միանալ համաժողովրդական շարժմանը

02 Մայիս, 2018 15:37
Արմավիրցիները շրջափակել են մարզպետարանը՝ մարզպետից պահաջելով հրաժարական տալ, կամ միանալ համաժողովրդական շարժմանը
Այսօր վաղ առավոտից Հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում ընթացող բողոքի զանգվածային ակցիաներին անմասն չէ նաև Արմավիրի մարզը: Մարզպետարանի առաջ հավաքվածները պահանջում են մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կամ հրաժարականը կամ էլ պահանջում են, որ մարզպետը միանա ցուցարարներին:
 
Ա. Ղահրամանյնան առավոտվանից մարզպետարանում է և մինչ այժմ չի արձագանքել ցուցարարների պահանջին: Արմավիրի մարզպետարանի առաջ հավաքվածների թվում են նաև Արմավիրի ՄԱՊ գործարանի աշխատակիցները:
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին