Կարևոր իրադարձություններ

Այլ լուծում գոյություն չունի. Կարեն Կարապետյանի հայտարարությունը

02 Մայիս, 2018 14:27
Այլ լուծում գոյություն չունի. Կարեն Կարապետյանի հայտարարությունը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարԿարեն Կարապետյանիհայտարարությունը

Հարգելի՛ քաղաքացիներ,

Ելնելով այսօր մեր երկրում ստեղծված իրավիճակից, ինչպես նաև պառլամենտական կառավարման համակարգի առանձնահատկություններից՝ դիմում եմ բոլոր քաղաքական ուժերին՝ կամք, վճռականություն և ճկունություն ցուցաբերել, նստել մի սեղանի շուրջ:

Բոլորս գիտակցում ենք, որ անհրաժեշտ են քաղաքակիրթ և կիրառական արագ լուծումներ՝  քաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, որքան էլ դա դժվար թվա:

Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝  սահմանադրական ճանապարհով։ Այլ լուծում գոյություն չունի՝ ոչ տեսականորեն, ոչ պրակտիկորեն:

Վստահ եմ, որ համատեղ ուժերով այս փորձությունն էլ մեր երկիրը կհաղթահարի:

 

Լրահոս

Դիտել ավելին