Կարևոր իրադարձություններ

«Վանաձոր» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատարը դատապարտյալից պահանջել եւ ստացել է 2500 դոլար կաշառք. ՀՔԾ

02 Մայիս, 2018 13:34
«Վանաձոր» ՔԿՀ-ի պետի պաշտոնակատարը դատապարտյալից պահանջել եւ ստացել է 2500 դոլար կաշառք. ՀՔԾ

ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ս.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ, ազատազրկման դատապարտվելով խարդախություն կատարելու համար, 2015թ.-ի փետրվարից պատիժ է կրել ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ-ում, որտեղ նշված ժամանակահատվածում հիմնարկի պետի պաշտոնը զբաղեցնող պաշտոնատար անձն իր օգտին գործողություններ կատարելու, մասնավորապես՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կազմակերպելու համար իրենից պահանջել եւ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 1.192.500 ՀՀ դրամին համարժեք  2500 ԱՄՆ դոլար կաշառք:

Ինչպես հայտնում են ՀՔԾ-ի մամուլի ծառայությունից, բացի այդ, Ա. Ս.-ն նաեւ հայտնել է, որ իրեն հիմնարկի տնտեսական մասի աշխատանքներում ընդգրկելու եւ երկարատեւ տեսակցություններ տրամադրելու համար պարբերաբար տարբեր չափերի կաշառքներ է տվել քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձանց:

Այսպիսով, «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնատար անձին նշված չափերով կաշառք տալու առերեւույթ հանցագործությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Կատարվում է նախաքննություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին