Կարևոր իրադարձություններ

Փաստաբանների պալատը կոչ է անում հարգելի համարել այս օրերին փաստաբանների բացակայությունը դատական նիստերից

02 Մայիս, 2018 12:33
Փաստաբանների պալատը կոչ է անում հարգելի համարել այս օրերին փաստաբանների բացակայությունը դատական նիստերից

Հայաստանի փաստաբանների պալատը դատական համակարգին կոչ է անում հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը:

«Հարգելի դատավորներ, հաշվի առնելով բազմաթիվ փաստաբանների մասնակցությունը ժողովրդական ընդվզման ալիքի շրջանակներում կազմակերպվող բողոքի ակցիաներին, ինչպես նաև առկա տեղաշարժման խոչընդոտները՝ Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը կոչ է անում դատական համակարգին հարգելի համարել այս օրերին դատական նիստերին չմասնակցած փաստաբանների բացակայությունը՝ հետաձգելով դատական նիստերը», -նշվում է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանի նամակում:

 

Լրահոս

Դիտել ավելին