Կարևոր իրադարձություններ

Անհրաժեշտ է անհապաղ անցկացնել խորհրդարանական ընտրություններ. ՌԴ Դաշնային խորհուրդը` ՀՀ-ում ստեղծված իրավճակի մասին

02 Մայիս, 2018 12:10
Անհրաժեշտ է անհապաղ անցկացնել խորհրդարանական ընտրություններ. ՌԴ Դաշնային խորհուրդը` ՀՀ-ում ստեղծված իրավճակի մասին

Հայաստանում քաղաքական ճգնաժամի լուծման ուժային տարբերակն անթույլատրելի է և կասկածի տակ կդնի վարչապետի ընտրության օրինականությունը, իսկ երկրին լուրջ հետևանքներ են սպասվում՝ այդ թվում նաև արտաքին քաղաքական ոլորտում։  Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտարարել է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը։

«Չի կարելի նման կերպ գալ իշխանության, քանի որ հետո այդ վարչապետի օրինականությունը կասկածներ կառաջացնի»,- ասել է Ջաբարովը։

«Իրադարձությունների նման զարգացումը հղի է Հայաստանի համար լուրջ հետևանքներով ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտաքին քաղաքականության ոլորտում. Երևանն ունի թշնամիներ, որոնք կշտապեն օգտվել այդ իրավիճակից»,- հավելել է սենատորը։


Պաշտոնյան երկրում տիրող իրավիճակը «շատ մտահոգիչ է անվանել» և նշել է, որ զգալիորեն աճում է ոստիկանության և ընդդիմության աջակիցների միջև բախումների հնարավորությունը։

Ջաբարովը կողմերին բանակցությունների կոչ է արել և հույս է հայտնել, որ արդյունքում կգերակայի ողջամտությունը։ Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է անհապաղ անցկացնել խորհրդարանական ընտրություններ և փոխել երկրի վարչապետի ընտրության ընթացակարգերը, օրինակ՝ խորհրդարանական կուսակցության կոալիցիայի հիման վրա։

 

 

Լրահոս

Դիտել ավելին