Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

Թ′ե իշխանական, թ′ե ընդդիմադիր կողմերին կոչ ենք անում հանդես բերել ողջամտություն. «Հանուն հայ զինվորի» ՀԿ

02 Մայիս, 2018 11:24
Թ′ե իշխանական, թ′ե ընդդիմադիր կողմերին կոչ ենք անում հանդես բերել ողջամտություն. «Հանուն հայ զինվորի» ՀԿ

Սիրելի հայրենակիցներ, վերջին օրերին հաճախակիացել են ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ հայտարարությունները հակառակորդի կողմից սահմանային՝ թե՛ կենդանի ուժի, թե՛ զինտեխնիկային կուտակումների առկայության մասին։

Պայմանավորված վերջին շրջանում Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակով, հաճախակիացել են սահմանային իրավիճակի երկուստեք շահարկումները, ինչի արդյունքում առկա լարվածությունը կամ իսպառ բացառվում է կամ ներկայացվում իբրև գերլարված և նախապատերազմական։

Թե իշխանական, թե ընդդիմադիր կողմերին կոչ ենք անում հանդես բերել ողջամտություն և ադեկվատություն, սահմանային իրավիճակի էսկալացիաները քաղաքական դիվիդենտների վերածելուն ուղղված քայլերը բացառելու համար։ Կոչ ենք անում նաև մեր սիրելի ցուցարար ընկերներին, հանրապետության ամբողջ տարածքում, չարգելափակել ինչպես «Շտապ բուժօգնության» և ԱԻՆ-ի , այնպես էլ՝ ՀՀ ՊՆ և ԱՀ ՊԲ պետհամարանիշներով ավտոմեքնենաների ճանապարհները, ցուցաբերել սառնասրտություն և ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը, շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ, բանակը քաղաքական գործընթացներում ներգրավելուն ուղղված քայլերը կտրականապես բացառելու ուղղությամբ։

Միաժամանակ, հորդորում ենք երթերի և հանրահավաքների մասնակիցներին, չմասնակցել հավաքներին ՀՀ ԶՈւ համազգեստով և տարբերանշաններով։ Բոլոր զինծառայողներին մաղթում ենք խաղաղ ծառայություն և բարի վերադարձ, մեր հայրենիքին և պետականությունը ուժ, կամք և հարատևություն։

«Հանուն հայ զինվորի» հասարակական կազմակերպություն 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին