Կարևոր իրադարձություններ

Տեղեկատվություն՝ փակ փողոցների վերաբերյալ․ թարմացվող

02 Մայիս, 2018 11:26
Տեղեկատվություն՝ փակ փողոցների վերաբերյալ․ թարմացվող

Վաղ առավոտյան ժամը 8:15-ից Հանրապետության ամբողջ տարածքով  բոլոր՝ միջպետական, միջմայրաքաղաքային, համայնքային ավտոճանապարհները փակ են։ Այս պահի դրությամբ շարունակվում է փակ մնալ՝ Մալաթիա-Սեբաստիայի Շերամի փողոցը բոլոր խաչմերուկներով․ արգելափակված է երթևեկությունը 4-րդ գյուղ, Ռոբոտների գործարան, Օհանովի և Րաֆֆու փողոց տանող ճանապարհներում։  Փափազյան-Կոմիտաս խաչմերուկը, Վաղարշյան-Հրաչյա Քոչար խաչմերուկը, Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի խաչմերուկը,  Աջափնյակի Հալաբյան և Արզումանյան փողոցնեիր խաչմերուկը և դեպի Հրազդանի կիրճ տանող ճանապարհը, Ազատության պողոտան փակ է ինչպես Թբիլիսյան խճուղուց եկող հատվածից, այնպես էլ՝ Մամիկոնյանց փողոցին հատվող խաչմերուկից․ փակ է Մաշտոցի պողոտան, Արշակունյաց և Մյասնիկյան պողոտան։ Փակ են նաև մարզերից դեպի Երևան եկող և մի շարք  ավտոճանապարհներ։ 

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին