Կարևոր իրադարձություններ

«Ցավում եմ, որ այս լարված օրերի ընթացքում չեմ եղել Հայաստանում»

02 Մայիս, 2018 11:17
Հեղինակ՝ Գինոսյան Գագիկ
«Ցավում եմ, որ այս լարված օրերի ընթացքում չեմ եղել Հայաստանում»

Ցավոք երեկ եմ վերադարձել Հայաստան: Ցավում եմ, որ այս լարված օրերի ընթացքում չեմ եղել Հայաստանում, իսկ հեռվից հեռահար կարծիքներ ասելու բնավորություն չունեմ...
Պարի միջազգային գիտաժողովին շատ կարևոր զեկույց ունեի Հայոց ռազմապարերը Յունեսկոյին, որպես Հայ ժողովրդի Ոչ նյութական մշակութային ժառանգություն գրանցման ներկայացնելու համար...
Բայց փառք Աստծո այստեղ եմ...
Վերադարձից մեկ ժամ անց արդեն հրապարակում էի, ժողովրդիս հետ...
Այստեղ եմ և հպարտ իմ ժողովրդով, հատկապես նոր սերնդով, ով երբևէ չի կրել օտար լուծ և հոգեբանորեն ապրել է օտար լծերը թոթափած, և եթե մեր՝ ավագ սերնդի անհեռատեսությամբ էլ հորդորվել է ներքին, սեփական, իբր ազգային իշխանության լուծը կրելու, ապա ինչպես կնկարագրեր Հայոց Ռազմի մարգարե Գարեգին Նժդեհը, իր Որդիների պայքարը հայրերի դեմ աշխատությունում, նոր սերունդը ոչ միայն թոթափեց այս կարճ ժամանակահատվածում մեր՝ ավագ սերնդի միջոնրդությամբ իրենց պարտադրված ազգային տականքի լուծը, այլ նաև ակամա դարձավ իրեն դաստիարակող սերնդի դաստիարակիչը...
Փառք Քեզ արժանապատիվ Հայ մարդ:
Փառք Քեզ ազատատենչ Հայ երիտասարդություն:
Փառք Քեզ Հայու տեսակ, որին հավասարազոր արժանապատվությամբ, նրան վայել ոգեղենությամբ, նրան արժանի իմաստությամբ ազգ չկա այս արևի տակ...
Հայոց Աստվածներն ու Նժդեհի ոգին պահապան ազգիս Հայոց...
Հարգանքներով, և ազգիս ու ազգիս նոր սերնդով հպարտ՝ Գագիկ Գինոսյան

 

Լրահոս

Դիտել ավելին