Կարևոր իրադարձություններ

«Ծառուկյան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց. ԱԺ նիստը տապալվեց

02 Մայիս, 2018 10:30
 «Ծառուկյան» խմբակցությունը քաղաքական բոյկոտ հայտարարեց. ԱԺ նիստը տապալվեց

Խորհրդարանում այսօր՝ մայիսի 2-ին, հերթական նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է ընդամենը 27 պատգամավոր:

«Քվորում չունենք: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորությունը ապահովվելու դեպքում նախագահողը տեղեկացնում է նիստը սկսվելու մասին: Իսկ չապահովման դեպքում՝ նիստերը համարվում են չկայացած»,- ասաց նա:

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարեց. «Երկրում աննախադեպ վիճակ է, «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ այս 4-օրյա աշխատանքներին չի մասնակցելու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին