Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    548
    556

  • RUB

    7,03
    7,33

Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ական նախկին պատգամա­վոր Արագած Ախոյանը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

02 Մայիս, 2018 09:35
ԲՀԿ-ական նախկին պատգամա­վոր Արագած Ախոյանը սնանկ է ճանաչվել. «Ժողովուրդ»

«ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամա­վոր Արագած Ախոյանը Երևան քաղա­քի ընդհանուր իրավասության դատա­րանի՝ այս տարվա ապրիլի 10-ի վճռով ճանաչվել է սնանկ: Նույն դատարանի որոշմամբ՝ Արագած Ախոյանի սնանկու­թյան գործով կառավարիչ է նշանակվել Արտակ Հարությունյանը: Ի դեպ, պար­տատերերի առաջին ժողովը նշանակ­վել է հունիսի 28-ին: «Ժողովուրդ» օրա­թերթին հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է բերվել «Ամերիաբանկ»-ը: Խոսքը շուրջ 10 հազար դո­լար պարտքի մասին է, որը նախկին պատգամավորին տրվել է դեռևս 2012 թվականին՝ 17 տոկոս տոկոսադրույքով: 

Նշենք, որ բացի «Ամերիաբանկ»-ից, Ախոյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել նաև «Արդշինբանկը», կրկին վարկային պարտավորությունները չմարելու պատճառով: Արագած Ախոյանը, հիշեցնենք, զբաղվում է շինարարական բիզնեսով:

Նա ժամանակին լքեց ԲՀԿ-ն, հետո ԱԺ վեր­ջին ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվեց ՀՀԿ ցու­ցակով, սակայն չընտրվեց, ինչպես և ԲՀԿ-ն լքած և ՀՀԿ ռեյտինգային ցու­ցակում հանգրվանած մյուս նախկին պատգամավորները»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին