Կարևոր իրադարձություններ

7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու. «Հրապարակ»

02 Մայիս, 2018 09:28
7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Ըստ Սահմանադրության՝ 7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ կարող է առաջադրվել, եթե ունենա ԱԺ մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկ։ Բայց Հանրապետականը նույնպես կարող է թեկնածու առաջադրել։

Երկրորդ փուլում վարչապետ ընտրվելու համար եւս անհրաժեշտ է 53 ձայն։ Եթե երկրորդ փուլում վարչապետ չընտրվի, խորհրդարանը լուծարվում է, եւ գնում ենք նոր ընտրությունների։ Ըստ ամենայնի, 7 օր ժամանակ կա նոր բանակցությունների, համաձայնությունների համար։ Եվ Հանրապետականը դուռը «բաց» է թողել։

 

 

Լրահոս

Դիտել ավելին