Կարևոր իրադարձություններ

Ցուկերբերգը Facebook -ում ժամադրության գործառույթ կավելացնի

01 Մայիս, 2018 23:46
Ցուկերբերգը  Facebook -ում ժամադրության գործառույթ կավելացնի

«Մենք բոլորս լավատես ենք ապագայի հարցում, մենք ունենք մարտահրավերներ դիմակայելու: Այս տարի ես հասկացա, որ մենք պետք է առավել լայնորեն դիտարկենք մեր պատասխանատվությունները»,- Facebook-ի ամենամյա համաժողովում ասել է Ցուկերբերգը: Այս մասին հաղորդում է CNN-ը:

Ըստ նրա հայտարարության՝ նորամուծություններից մեկը ժամադրության գործառույթն է: Ցուկերբերգի խոսքով՝ սոցցանցում 200 մլն մարդ իր մասին նկարագրության բաժնում նշել է, որ միայնակ է:

Նոր գործառույթն օգտատերերին հնարավորություն կտա առանձին «պրոֆիլ» ստեղծել ժամադրությունների համար օգտագործելու նպատակով, որում կկիրառեն միայն իրենց անունը:

Նրանց ֆեյսբուքյան ընկերները չեն տեսնի այդ նոր «պրոֆիլները»:

Ցուկերբերգը նշել է նաև, որ ցանկանում են մեկ այլ գործառույթ փորձարկել գաղտնիության վերահսկողության շրջանակներում, այն է՝ «պատմության ջնջումը»:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին