Կարևոր իրադարձություններ

Վանաձորցիները վաղվանից շարունակելու են իրենց բողոքի ակցիաները ավելի մեծ թափով

01 Մայիս, 2018 23:17
Վանաձորցիները վաղվանից  շարունակելու են իրենց բողոքի ակցիաները ավելի մեծ թափով

Վանաձորի Հայքի հրապարակում հավաքված քաղաքացիները, ովքեր համացանցին միացված բարձրախոսներով հետեւում էին ԱԺ-ում վարչապետի ընտրությանը, լսելով, որ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել, շարունակել են ժամեր շարունակ մնալ Հայքի հրապարակում:

Նրանց են միացել նաեւ վանաձորցի վարորդները, ովքեր ձայնային ազդանշաններ են հնչեցրել, այնուհետ մեքենաները կայանել Հայքի հրապարակում ու միացրել «Իմ քայլը» շարժման խորհրդանիշ դարձած երգը:

Վանաձորցիները նույնպես վաղվանից շարունակելու են իրենց բողոքի ակցիաները ավելի մեծ թափով: Վանաձորցիները Հանրապետական կուսակցությանը խոստանում են կաթվածահար անել Հայաստանի երրորդ քաղաքի ճանապարհների երթեւեկությունը, ինչպես նաեւ շարունակել գործադուլն ու դասադուլը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին