Կարևոր իրադարձություններ

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

01 Մայիս, 2018 23:05
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնել է Կարապետյանը։ Նա, մասնավորապես, գրել է.

«Իմ սիրելի՛ ընկերներ, այս իրավիճակում չեմ կարող անտարբեր մնալ։ Ես վայր եմ դնում փոխնախարարի իմ լիազորությունները (չգիտեմ էլ, թե ու՛մ ներկայացնեմ հրաժարականս)։ Անցյալ ութ ամիսներին փորձել եմ ավելի լավը դարձնել մեր երկիրը, բայց հիմա չեմ կարող․ կրկեսի վերածելու կյանք չունեմ։) Ակնհայտ է, որ  դեռ մի քանի ամիս չենք կարող կառուցել՝ դեռ քանդելու փուլն է՝ ստի ու կեղծիքի ամրոցները քանդելու։  

Մեր երկիրը հիմքից մաքրելու կարիք կա։

Հաջողություն մեզ։ 

Կգա կառուցման օրը, վստահ եմ»։

Հիշեցնենք,որ Կարապետյանը տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2017-ի հուլիսին։ Մինչ այդ Կարապետյանը զբաղեցրել է Տարածքային զարգացման հիմնադրամի (ՏԶՀ) տնօրենի պաշտոնը: 

Նշենք,որ ՀՀԿ-ի հետ կոալիցիայից դուրս գալուց հետո հրաժարական էր տվել նաև Տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար,ՀՅԴ-ական Դավիթ Լոքյանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին