Կարևոր իրադարձություններ

Հայկո Բաղդատն արձագանքել է Ստամբուլի հայկական եկեղեցու վրա կատարված հարձակմանը

01 Մայիս, 2018 22:38
Հայկո Բաղդատն արձագանքել է Ստամբուլի հայկական եկեղեցու վրա կատարված հարձակմանը

Պոլսահայ հայտնի լրագրող, գրող Հայկո Բաղդատն արձագանքել է Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին  իրականացված հարձակմանը։

Նա դրա վերաբերյալ իր «Twitter»-ի էջում գրառում է կատարել։ Այս մասին հայտնում է ermenihaber.am կայքը:

«Ընտրությունների ժամանակ հայկական եկեղեցու վրա հարձակվելը սովորական երևույթ է։ Եթե ինչ-որ մեկին հարցնես, կասի՝ Էրգենեքոնն է, ուրիշին հարցնես կասի քաղաքական իսլամն է, կամ արտաքին ուժերն են։ Բայց դե միշտ էլ այսպես է լինում»,-գրել է Բաղդադը։

Հիշեցնենք, որ եկեղեցու վրա իրականացված հարձակման մասին լուրը  հայտնել էր Թուրքիայի խորհրդարանի ն քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն: Ըստ վերջինիս, անհայտ անձիք աղբ էին  լցրել եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերենով գրել. «Այս հայրենիքը մերն է»: 

 

Լրահոս

Դիտել ավելին