Կարևոր իրադարձություններ

Հեղափոխությունը շարունակվում է, ձեր ցավը տանեմ. Նիկոլ Փաշինյան

01 Մայիս, 2018 22:11
Հեղափոխությունը շարունակվում է, ձեր ցավը տանեմ. Նիկոլ Փաշինյան

Հեղափոխությունը շարունակվում է: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ Ելք խմբակցության ղեկավար, ընդդիմադիր շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Նա դիմեց ժողովրդին՝ կոչ անելով վաղվանից վերսկսել քաղաքացիական անհնազանդության գործողությունները, հայտարարել տոտալ դասադուլ և գործադուլ:

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր, և նա, ըստ էության, չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում:

 

Լրահոս

Դիտել ավելին