Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    565
    573

  • RUB

    7,74
    7,99

Կարևոր իրադարձություններ

Ձեռնոցը նետված է. հետեւանքների համար պատասխանատվությունը կրելու է իշխող կլանը. Նաիրա Զոհրաբյան

01 Մայիս, 2018 21:33
 Ձեռնոցը նետված է. հետեւանքների համար պատասխանատվությունը կրելու է իշխող կլանը. Նաիրա Զոհրաբյան

Մենք ընդունում ենք, որ իրենց մասին շատ ավելի լավ կարծիք ենք ունեցել, քան իրենք կան: ԱԺ-ում նման կարծիք հայտնեց Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը ՀՀԿ-ի` դեմ քվեարկելու քայլին: Նա, պատասխանելով ՀԺ-ի հարցին, որ սա չի՞ նշանակում, որ ՀՀԿ-ին չի հետաքրքրում հրապարակում կանգնած հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքը, Նաիրա Զոհրաբյանն ասաց.

«Դա նորություն չէ, որ ՀՀԿ-ին երեբեք չի հետաքրքրել  ժողովրդի կարծիքը: Ժողովուրդը առաջարկել է Փաշինյանին, մենք քվեարկել ենք նրա օգտին: Ես երբեւէ չեմ հավատացել ՀՀԿ-ի որեւէ խոստման, պարզապես այս անգամ որոշակի հույս կար, որ կունենան քաղաքացիական եւ մարդկային խոհեմություն սեփական ժողովրդին պատերազմ չհայտարարելու: Ձեռնոցը նետված է, եւ բոլոր հետեւանքների համար պատասխանատվությունը կրելու է իշխող կլանը»,- ասաց Զոհրաբյանը:

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին