Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ն ու միջազգային կոալիցիան հայտարարել են Սիրիայում ԻՊ-ի դեմ նոր ռազմարշավ սկսելու մասին

01 Մայիս, 2018 21:17
ԱՄՆ-ն ու միջազգային կոալիցիան հայտարարել են Սիրիայում ԻՊ-ի դեմ նոր ռազմարշավ սկսելու մասին

ԱՄՆ-ն, միջազգային կոալիցիան և տեղի գործընկերները Սիրիայում նոր ռազմարշավ են սկսում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին հենակետերն ազատագրելու ուղղությամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը, հաղորդում է РИА Новости-ին:
Նաուերթը ընդգծել է, որ «պայքարը բարդ է լինելու», սակայն ԱՄՆ-ը և գործընկերները «հաղթանակ են տանելու»: 

«Մենք հարձակման դեպքում պաշտպանելու ենք կոալիցիային և գործընկեր ուժերին: ԻՊ-ի վերահսկողության և սիրիական ժողովրդի դեմ ահաբեկչության օրերն ավարտվել են», - շեշտել է Պետդեպի ներկայացուցիչը:

Նաուերթի խոսքով՝ իրենք աշխատելու են Թուրքիայի, Իսրայելի, Հորդանանի, Իրաքի և Լիբանանի հետ միասին՝ իրենց սահմաններն ԻՊ-ից պաշտպանելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին