Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

01 Մայիս, 2018 20:44
Նիկոլ Փաշինյանը չընտրվեց ՀՀ վարչապետի պաշտոնում

Այսօր՝ մայիսի 1-ին, Ազգային ժողովի նիստում պատգամավորների մեծամասնության քվեն չստանալով, «Ելք» խմբակցության ղեկավար, համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չընտրվեց Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում:

Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Նշենք, որ երեկ՝ ապրիլի 30-ին, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումներից հետո ԱԺ «Ծառուկյան» և ՀՅԴ խմբակցությունները պաշտոնապես հայտարարել էին, որ կողմ են քվեարկելու նրա թեկնածությանը, իսկ ՀՀԿ խմբակցությունը չէր հայտնել իր դիրքորոշումը՝ հայտնելով, որ սպասում է խորհրդարանում Փաշինյանի կողմից քաղաքական ծրագրի ներկայացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին