Կարևոր իրադարձություններ

Ժողովրդի ալիքը սրբելու է ամեն ինչ. Միքայել Մելքումյան

01 Մայիս, 2018 18:26
Ժողովրդի ալիքը սրբելու է ամեն ինչ. Միքայել Մելքումյան

Այսօրվա քվեարկության արդյունքներից կախված է երկրի ապագան: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Դիմելով «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանին, ով իր ելույթում հպանցիկ անդրադարձել էր իրենց որոշմանը՝ միանալ ժողովրդական շարժմանը, Միքայել Մելքումյանն ասաց.

«Երկրի ապագան պետք է սթափ ու սառնասիրտ որոշել … ո՞վ է ձեզ իրավունք տվել, որ գաք ու քաղաքական երկրորդ ուժին նման արտահայտություն անեք: Դուք եք կրակի վրա յուղ լցնում»,- ասաց նա:

Միքայել Մելքումյանը հորդորեց ելույթի մեջ թերությունների մասին խոսել, երկրում տիրող աղքատության, մոնոպոլիայի ու քաղաքական դիկտատուրայի մասին խոսել:

«Բարի եղեք գնալ այս ճանապարհով, հանգիստ, հանդարտ: Ժողովրդի ալիքը սրբելու է ամեն ինչ: Կարողացաք քաղաքական գիտակցություն ցուցաբերել՝ մենք կունենանք ապագա, եթե ոչ՝ ոչ»,- ասաց պատգամավորը:

 

 

 

 
 

 

 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին