Կարևոր իրադարձություններ

ԱԺ-ում մեր երկրից միայն վերացական պատկերացումներ ունեցող, նեղ անձնական շահերով առաջնորդվող մարդիկ են հավաքվել. Արման Վարդանյան

01 Մայիս, 2018 17:32
ԱԺ-ում մեր երկրից միայն վերացական պատկերացումներ ունեցող, նեղ անձնական շահերով առաջնորդվող մարդիկ են հավաքվել.  Արման Վարդանյան

Ուշադրությամբ հետևելով Ազգային ժողովում վարչապետի ընտրության ժամանակ հարց տվող պատգամավորների ճնշող մեծամասնության անտրամաբանական, թշվառ հարցերին ու ելույթներին՝  հանգեցի այն եզրակացության, որ ԱԺ-ում մեր երկրից միայն վերացական պատկերացումներ ունեցող, նեղ անձնական, խմբային շահերով առաջնորդվող մարդիկ են հավաքվել:

Նկատվում է, որ այսքան թույլ, կարծրատիպերով և բարդույթներով հագեցած խորհրդարանը չի կարողանում նոր իրողությունների հետ հաշվի նստել. պատգամավորները կառչած են իրենց ստերեոտիպներին և այլևս չեն ուզում առաջ գնալ՝ յուրաքանչյուր նոր քայլը վայրէջքի հետ ասոցացնելով:

Այս համատեքստում ավելի ցայտուն է երևում ժողովրդի թեկնածու Նիկոլ Փաշինյանի պատրաստվածության բարձր աստիճանը:

Իհարկե, ելույթներից անգամ ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական կենսագրության մեջ Գործադիրում աշխատելու փորձառություն չկա, սակայն պատգամավորների մեծամասնության ֆոնին՝ եղած փոքր թերություններն այլևս նկատելի չեն:

Ցավում եմ, որ մեր իշխանությունները չեն կարողանում տիրապետել իրավիճակին, հուսով եմ, որ ժողովուրդն իր հետևողականության, իր ուժի և միասնականության շնորհիվ կհասնի ամբողջական հաղթանակի:

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյան

 

 

Լրահոս

Դիտել ավելին