Կարևոր իրադարձություններ

Ալեքսանյանն ու Մանուկյանը կիսաեզրափակչում են

01 Մայիս, 2018 17:10
Ալեքսանյանն ու Մանուկյանը կիսաեզրափակչում են

Հունահռոմեական ոճի ըմբիշները շարունակում են պայքարը Եվրոպայի առաջնությունում:

Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը հաղթեց հույն ըմբիշին ու դուրս եկավ կիսաեզրափակիչ:

82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակչում 5:2 հաշվով հաղթեց Բուլղարիայի մարզիկին:

Հիշեցնենք, որ Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից` մրցելով Իսրայելը ներկայացնող՝ հայազգի Ռոբերտ Ավանեսյանի հետ: Ալեքսանյանը հաղթանակ տոնեց՝ 8:0:

Արմեն Մեիքյանը քառորդ եզրափակչում պարտվեց վրացի ըմբիշին՝ 4։12։ 

67 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակչում պարտվեց Ռուսաստանի մարզիկին:

 

Լրահոս

Դիտել ավելին