Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն որոշել է՝ ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

01 Մայիս, 2018 17:02
ՀՀԿ-ն որոշել է՝ ինչպես է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ Հայաստանի Հանրապետական խմբակցության նիստը, որտեղ որոշում են կայացրել, թե ինչպես ենք քվեարկելու վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին ասաց, որ իրենք միասնական որոշում են կայացրել, որի մասին կհայտնի խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Հարցին՝ այսօր վարչապետ կունենա՞նք, թե՞ ոչ, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Ես ի՞նչ իմանամ»:
Վ. Բաղդասարյանն էլ միայն ասաց, որ իրենք միասնական որոշում են կայացրել:
 

Լրահոս

Դիտել ավելին