Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

«Այս իշխանությունից ճահճահոտ է գալիս ու արդեն վերածվում էր բնապահպանական աղետի»

01 Մայիս, 2018 16:58
«Այս իշխանությունից ճահճահոտ է գալիս ու արդեն վերածվում էր բնապահպանական աղետի»

ԱԺ հատուկ նիստին այսօր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը իր արտահերթ ելույթում նշեց, որ այս օրերին իշխանությունը ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն ու մերոնքների-ձերոնքների չի բաժանել. «Պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի։ Յուրաքանչյուրս մեր խղճի մտեք կընտրենք վարչապետ»։

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ այս շարժումն արժանապատիվ հնավորություն է. «Այս իշխանությունից ճահճահոտ է գալիս ու արդեն վերածվում էր բնապահպանական աղետի, երբ արդեն տիրում էր` մեր դեմ խաղ չկա կարգախոսը։

Ես չեմ ուզում, որ մեր ուսուցիչներին դարձնենք սրբապիղծ, ունենանք ճնճղուկի հոգով բազեներ, մենք չենք ուզում, որ քաղաքացին լինի ընտրակաշառքի առարկա, որի վրա շաբաշի նման չնետեն գումարներ։ Այս իշխանությունը նմանվել է այն մարդուն, որ հետևողական սպանում է իր ծնողին` ժողովրդին։

Գենային, օրգանական աղետ է եղել, մտավորականների փոխարեն մուտանտներ են. ուշադիր եղեք նրանց մռութներին ու կտեսնեք էվոլյուցիոն շեղումները։ Ես չեմ ուզում, որ իմ երեխաներն ապրեն ձեր կողմից գենետիկորեն ապականված միջավայրում»:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին