Կարևոր իրադարձություններ

Երուսաղեմում քրիստոնյաների ներկայությունը վտանգի տակ է

01 Մայիս, 2018 16:35
Երուսաղեմում քրիստոնյաների ներկայությունը վտանգի տակ է

Երուսաղեմի Հին քաղաքի քրիստոնյաները հայտարարել են, որ այնտեղ իրենց ներկայությունը վտանգի տակ է՝ ահաբեկումների և հրեա վերաբնակների կողմից սեփականության ձեռքբերման ագրեսիվ քաղաքականության պատճառով, գրում է The Guardian-ը:

Քրիստոնեական եկեղեցիների առաջնորդների պնդմամբ՝ հոգևորականների հասցեին բանավոր վիրավորանքներ են հնչում, նրանց ուղղությամբ թքում են, իսկ գույքը վանդալիզմի է ենթարկվում:

Պարբերականը գրում է, որ այս տարի լարվածությունը մեծացել է Հին քաղաքի քրիստոնեական և հայկական թաղամասերում:

«Այսօր եկեղեցիները սպառնալիքներին են բախվում որոշ վերաբնակեցված խմբերի կողմից: Վերաբնակիչները հետևողականորեն փորձում են վերացնել Երուսաղեմում քրիստոնյա համայնքի ներկայությունը»,-ասել է Երուսաղեմի Հույն ուղղափառ եկեղեցու առաջնորդ Թեոֆիլոս 3-րդը:

«Վերջին տարիներին մենք ականատես ենք եղել աննախադեպ քանակությամբ եկեղեցիների և սրբավայրերի պղծության, ինչպես նաև վանդալիզմի դեպքերի, և ավելի ու ավելի շատ հոգևորականներ և տեղացի հավատացյալներ հարձակումների են ենթարկվում»,- հավելել է նա՝ նշելով, որ իշխանություններն այս դեպքերի առնչությամբ հիմնականում որևէ հետաքննություն չեն իրականացնում:

 

Լրահոս

Դիտել ավելին