Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը՝ Միխայիլ Սահակաշվիլիի շնորհավորանքի մասին

01 Մայիս, 2018 15:16
Նիկոլ Փաշինյանը՝ Միխայիլ Սահակաշվիլիի շնորհավորանքի մասին

«Անձամբ չեմ ճանաչում Միխայիլ Սահակաշվիլիին, երբեք որևէ շփում՝ ուղիղ կամ միջնորդավորված, նրա հետ չեմ ունեցել, անձամբ չեմ ճանաչում Ալեքսանդր Նավալնիին, ուղիղ կամ միջնորդավորված որևէ շփում նրա հետ երբևէ չեմ ունեցել։ Եվ ես կարծում եմ, սրանով այդ թեման սպառվում է»,- այսօր ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին, որ Միխայիլ Սահակաշվիլին ակնկալում է Փաշինյանի աջակցությունը իր՝ Վրաստան վերադարձի հարցում։

Ըստ Փաշինյանի՝ հայաստանյան իրադարձությունները մեծ արձագանք են գտել աշխարհում, և, եթե փորձեն հասկանալ՝ ովքեր են վերաբերմունք արտահայտում սրան, կարելի է հանդիպել ամենատարբեր ազգությունների ու կողմնորոշումների մարդկանց, բայց դա որևէ կերպ չի ազդում տեղի ունեցողի վրա։

«Միխայիլ Սահակաշվիլիի Վրաստան վերադառնալ-չվերադառնալու գործը բացառապես Վրաստանի ներքին գործն է և Միխայիլ Սահակաշվիլիի անձնական գործը։ Եվ ես Հայաստանի Հանրապետության և իմ առնչությունն այդ թեմաների հետ որևէ կերպ չեմ տեսնում»,- ասաց Ն.Փաշինյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին