Կարևոր իրադարձություններ

Հիմա վստահորեն կարող եմ ասել՝ նա է իմ վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Փաշինյանի մասին

01 Մայիս, 2018 14:44
Հեղինակ՝ Սոս Ջանիբեկյան
Հիմա վստահորեն կարող եմ ասել՝ նա է իմ վարչապետը․ Սոս Ջանիբեկյանը՝ Փաշինյանի մասին

ս շարժմանը միացել եմ ամսի 19-ից , ակտիվացել և գնացել եմ հրապարակ այն օրը ,երբ Նիկոլին բռնեցին և տարան ։ Ամսի 19-ին Ես որոշեցի ժողովրդի կողքին լինել։ Ես երեկվանից լսում եմ այս մարդու հարցազրույցները և ելույթները։ Ես հիացած եմ նրա առաջադեմ մտածելակերպով Եվ կառուցողական գաղափարներով։
Նրա շարժման և գաղափարախոսության մեջ բացակայում է ատելությունը , խոսքը միայն խաղաղության և կառուցողականության մասին է։ Նա ձգտում է վերացնել առաջին հերթին, ներպետական խնդիրները , ներքին կեղտն ու կեղծիքը ,որից հետո բարձրաձայնել մեզնից անկախ 20 -ից ավել տարիների ընթացքում առաջացած խնդիրները և գործընկերության մտնոլորթում լուծում տալ դրանց։ «Փորեր մեծացնելու , քավոր սանիկ լինելու , պաշտոն շահարկելու փոխարեն , եկեք վերջապես գործ անենք եղբայրներ , ԵԿԵՔ ԳՈՐԾ ԱՆԵՆՔ »։ Կարճ ասած , ես Նիկոլից սա եմ հասկացել։

Ես բարձր եմ գնահատում առաջին հերթին Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործիչ տեսակը և հետո նոր նրա մարդ տեսակը ։

Այ հիմա վստահորեն կարող եմ ասել՝ 
ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒՑ ԲԱՑԻ ,ՆԱ Է ԻՄ ՎԱՐՉԱՊԵՏԸ։

 

Լրահոս

Դիտել ավելին